Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին լավ օդանավակայան ունենք, բայց գները շատ բարձր են». ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Հունիս 28,2019 13:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Էդգար Ճաղարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց. «2018թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վարքագիծը որակվել էր որպես չարաշահող, սահմանվել էր երեսուն միլիոն դրամի տուգանք: Դուք ի՞նչ անելիքներ եք տեսնում այս հարցում»:

Էդգար Ճաղարյանն ասաց, որ պատրաստվում է խորն ուսումնասիրել այդ ընկերության հարցը. «Դիզվառելիքի տեղափոխման ծախսերի մի մեծ հատված երկաթգծով է իրականացվում: Հատուկ սակագին կա, որը տրվում է վառելիքի խոշոր ներմուծողներին: Լավ է, որ այն կա, եւ շատ ներմուծողների համար այն ավելի քիչ է, բայց երբ հատուկ սակագինը հիսուն տոկոսով ավելի է ցածր է գործող սակագնից, ես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում եմ տեսնեմ, որովհետեւ փոքր ներմուծողներին դաշտ մտնելու հնարավորություն չի տրվում»:

Բաբաջանյանը հետաքրքրվեց նաեւ, թե թեկնածուն ինչ դիտարկումներ ունի «Զվարթնոց» օդանավակայանի բարձր սակագների մասին: Էդգար Ճաղարյանը պատասխանեց. «Բավականին լավ օդանավակայան ունենք, բայց, ցավոք, սպասարկման գները կարծես թե չհիմնավորված…չէի ուզի այդ բառն ասել, բայց բարձր են: Այստեղ շատ մեծ դեր պետք է ունենա երկրորդ, օրինակ՝ Գյումրիի օդանավակայանի զարգացումը: Եթե այն կարողանա նորմալ մրցակցություն ապահովել, գների նվազեցում եւ լավ արդյունք կունենանք: Դա քայլերից մեկը կարող է լինել»:

ԼՀԿ պատգամավորը հակադարձեց. «Չի կարող մրցակցություն լինել, որովհետեւ Գյումրիի օդանավակայանը շահագործողը նույն ընկերությունն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930