Ղարաբաղյան պատերազմի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է, եւ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Եվ այդ գլխավոր հերոսը մերժել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ։ Այսինքն՝ այնպես չէ, որ «սորոսականներն» ու «գրանտակեր հանրույթն» են մերժել «արցախյան պատերազմի հերոսներին», ճիշտ հակառակը իրական հերոսները մերժել են նրանց, ովքեր ժողովրդի հաղթանակը վերագրել են իրենց, դա դրոշակ դարձնելով՝ փորձել ստրկացնել իրական հերոսներին։
Մերժել են ոչ թե այն պատճառով, որ հաղթանակին էին դեմ (ինչպե՞ս կարող է ժողովուրդն ինքն իր հաղթանակին դեմ լինել), այլ որովհետեւ հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված այդ հաղթանակի արդյունքները հետագայում կասկածի տակ են դրվել՝ ընդամենը մի քանի հոգու չտեսնված ագահության պատճառով։ Ու հիմա այդ մ՛ի քանի հոգին ներկայանում են որպես պատերազմի հերոսներ, թեեւ չեն կարող պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպե՞ս է պատահել, օրինակ, որ իրենց՝ «պատերազմի հերոսների» ղեկավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է երեք անգամ ավելի շատ մարդ, քան Արցախի բնակչությունն է, իսկ իրենց ընտանիքներին պատկանող բիզնեսներում աշխատում է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան, ասենք, Քարվաճառի (Շահումյանի շրջանի) բնակչությունն է՝ շրջկենտրոնն էլ հետը։
Իսկ գիտե՞ք, թե ինչու այդ շրջանում բնակչություն համարյա չկա։ Որովհետեւ խմելու ջուր չունեն։ Մինչդեռ «պատերազմի հերոսների» ընտանիքներին պատկանող երեւանյան հյուրանոցներից (երկուսն էլ այդ բարիքից շատ ունեն) ցանկացածի արժեքի 20 տոկոսով կարելի էր լուծել մի ամբողջ շրջանի խմելու ջրի հարցը։ Հիմա այդ մարդիկ իրենց վարձու քարոզիչների միջոցով հայտարարում են, թե նոր իշխանությունները հրաժարվում են «իրենց տարած» հաղթանակից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Սովորական նիկոլական դեմագոգիա։ Հայ ժողովուրդը չի պատերազմի հերոսը, հերոսները էն 15-20հազար տղերքն են ով մասնակցելա պատերազմին ու հաղթելա։
Օրինակ բանակից խուսափած Նիկոլ Փաշինյանը կամ Զարեհ Սինայանը ոչ թե հերոս են այլ դասալիք։
Դասալիքները չպետքա ժողովրդի անունը շահարկելով իրանք իրանց հերոս հռչակեն։
Արտագաթնել էլի պարզ դեմագոգիայա։ Սոցիալ տնտեսական վիճակը ավելի վատա քան ասենք նույն ԱՄՆ-ում արտագաղթել են ու հիմաել են արտագաղթում։ Ուրիշ հարցա որ տարեցտարի Եվրոպան ու ԱՄն ը խստացնում են ներգաղթի կանոնները ու գնալով արտագաղթելը բարդանումա, մի բանել նախկինում արտագաղթածներին են դեպորտ անում։
Օրինակ Վրաստանումել Սահակաշվիլիի իշխանություն օրոք 100հազարավոր մարդիկ արտագաղթել են ու ի դեպ հիմաել են արտագաղթում դեպի Եվրոպա նենց տեմպով որ Եվրոպան մտածում վիզային ռեժիմը վերականգնելու մասին։
Ու ինչի եք հենց Քոչարյանի հյուրանոցի 20տոկոսով ուզում Քելբաջարի ջրի հարցը լուծեք։
Խաչատուր Սուքիասյաննել որպես հայ ժողովրդի մաս պատերազմի հերոսա ու լիքը հյուրանոցներ, բանկեր, տոնավաճաի վերածված կինոթատրոն ունի։