Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա հակամրցակցային, անբարեխիղճ մրցակցություն է». Ճաղարյանը՝ բանանի մենաշնորհի մասին

Հունիս 28,2019 12:53

«2014թ.-ին ըստ ՏՄՊՊՀ-ի՝ բանանի շուկայի 90%-ը պատկանում էր մեկ ընկերության՝ «Քեթրին գրուպին»(ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի բիզնեսի մասին է խոսքը.-խմբ.): Այդ ժամանակ կային նոր՝ 21 ընկերություններ, բայց կային տեղեկություններ, որ այդ ընկերությունները եւս պատկանում էին «Քեթրին գրուպ»-ին: Այսինքն, մենաշնորհի տերը «կիսում» էր իր ընկերությունը: Բանանի եւ շաքարավազի շուկայում դեռ ակտիվություն չի նկատվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Էդգար Ճաղարյանին այսօր ԱԺ նիստում այսպիսի հարց ուղղեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ճաղարյանը նախ շեշտեց, որ շատ հեշտ է հայտնաբերել, որ մի անձը մի քանի կազմակերպություն ունի. «Դա էլ է հակամրցակցային եւ անբարեխիղճ մրցակցություն: Ես գիտեմ մի քանի անձի, որոնք նախորդ տարվա փոփոխություններից հետո ցանկացան բանան ներմուծել, բայց խնդիրներ ունեցան, որովհետեւ բանանի ոլորտը սովորական չէ: Չես համեմատի խնձորի ներմուծման հետ: Կան հստակ օրեր, որոնց ընթացքում պետք է սպառես: Չես կարող քսան տոննա բանան բերել՝ չիմանալով սպառման կետերը»:

Էդգար Ճաղարյանի բնորոշմամբ. «Ստացվում է այնպես, որ նոր խաղացողները դժվարանում են շուկա մտնել»:

Շաքարավազի շուկայի վերաբերյալ էլ Էդգար Ճաղարյանը չուզեցավ հայտարարություն անել, միայն ասաց, որ շաքարի որակը պետք է ուսումնասիրել, հետո՝ արտադրություն սկսել. «Այնպես չէ, որ որեւէ մեկը չի թողնում շաքարավազ բերել, պարզապես դա ձեռնտու չէ: Ներմուծմամբ միայն պահածո արտադրող գործարաններն են զբաղվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930