«Ինքս դեմ չեմ նրան, որ շուկայում լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ: Դա մի քանի գործոնի հետ է կապված, օրինակ, երբ մարդն իր գործում հաջողել է, շահույթ քիչ է ակնկալում, բայց դարձել է գերիշխող»,-ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Էդգար Ճաղարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է տնտեսագետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պարենային ապահովման բաժնի նախկին պետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գործող տեղակալ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը:
«Բայց այդ կազմակերպությունները պետք է ՏՄՊՊՀ ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի չփորձեն չարաշահել գերիշխող դիրքը»,-միաժամանակ շեշտեց Ճաղարյանը:
Նրա խոսքով՝ անբարեխիղճ մրցակցության բոլոր դեպքերը պետք է բացառվեն. «ՏՄՊՊՀ ողջ գործիքակազմն օգտագործելով՝ պետք է պայքարել շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ