Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է տնտեսագետ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պարենային ապահովման բաժնի նախկին պետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գործող տեղակալ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով:
ԱԺ-ն այսօր քննարկում է նրա թեկնածության հարցը:
Ճաղարյանն իր ելույթում շեշտեց, որ ունենալով պետական կառույցներում աշխատանքի փորձ՝ որեւէ գործոնով կաշկանդված չէ, ինչն իրեն թույլ է տալու ՏՄՊՊՀ անդամի իր գործառույթները պատշաճ իրականացնել:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ երբ ներմուծված ապրանքը տեղականի անվան տակ վաճառում են եւ այդ կերպ խաբում սպառողին, ի՞նչ լուծում կառաջարկեք: Էդգար Ճաղարյանը պատասխանեց. «Անբարեխիղճ մրցակցությունը բարելավելու նպատակով միայն ՏՄՊՀՀ-ի աշխատանքը բավարար չէ: Պետք է ուսումնասիրություն, առկա ապրանքների գների համեմատություն, ներմուծողների եւ տեղական արտադրողների շուկայի համեմատություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ