Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոշ գործարքների համար կադաստրի գրասենյակ այցելելն այլեւս պարտադիր չի լինի

Հունիս 28,2019 11:38

ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատանքի բարելավում ենթադրող օրինագիծը, ըստ որի՝ կադաստրի տարածքային գրասենյակներում մատուցվող որոշ ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առցանց:

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս օրինագծով հնարավորինս կրճատվում է քաղաքացիների այցելությունը տարածքային գրասենյակներ: «Միայն որոշ դեպքեր կան, որոնց պարագայում քաղաքացին պարտավոր է այցելել գրասենյակ: Դա տեղի կունենա այն դեպքում, երբ քաղաքացին գործարքը նոտարի մոտ կնքելուց հետո նոտարն այն մուտք չի անի համակարգ, եւ քաղաքացին այն կբերի կադաստրի գրասենյակ՝ պետական գրանցում անելու, կամ երբ քաղաքացին առուվաճառքի գործարքը կկնքի կադաստրի գրասենյակում՝ առանց նոտարին այցելելու: Մնացած բոլոր դեպքերում փաստաթղթերը կստացվեն էլեկտրոնային տարբերակով եւ կպահպանվեն կայքում»,-նշեց Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացին կարող է իր կամեցած անձին տրամադրել այդ փաստաթղթերը. «Գույքի գրավադրման համար պահանջվող միասնական փաստաթուղթը ստանալու եւ այն բանկին ներկայացնելու համար քաղաքացին կարող է առցանց դիմել, բանկն էլ առցանց կարող է ստուգել այդ փաստաթուղթը»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի խորհրդարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930