Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պետք է վերականգնվի. «Ժամանակ»

Հունիս 28,2019 11:07

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։

Հիշեցնենք, որ 1999 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով՝ բոլոր սփյուռքահայերը, ովքեր ունեին ՀՀ անձնագիր, մասնակցում էին Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին։ Օրինակ՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները մասնակցել են 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին, որից հետո 2003-ին՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, ապա 2005 թվականին մասնակցել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Դրանից հետո արդեն 2011-ին Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, և 51 հոդվածը, որը սփյուռքահայերին տալիս էր ընտրելու իրավունք, պարզապես հանվեց ԸՕ-ից։

Ներկայումս պատգամավորն առաջարկում է առանց խմբագրման 51 հոդվածը պարզապես ավելացնել ԸՕ-ում։ Այս նպատակով Արման Բաբաջանյանը նախօրեին հանդիպել է ՀՀ-ում Սփյուռքի հարցերով նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, քննարկել հարցը։

Առաջիկայում այդ հարցի հետ կապված պատգամավորը պատրաստվում է նաև գրավոր հարցում ուղարկել Սինանյանին և պատասխանն ստանալուն պես սկսել պրոցեսը։ Բացի Սինանյանի հետ խորհրդակցելուց՝ Բաբաջանյանը այս հարցի հետ կապված զրուցել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, ով ևս խոստացել է հարցին մանրամասն ծանոթանալուց հետո դիրքորոշում հայտնել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930