Պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ, ուստի Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական ներուժը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Այն դեռ ավարտված չէ, և մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք հայրենի հողերն օկուպացումից ազատագրելուն: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը ռազմական լիցեյի կուրսանտների հետ հանդիպմանը:
Ալիևն ընդգծել է, որ բանակաշինության գործը բարեհաջող է ընթանում:
«Առաջնագծում աշխատանքներ են տարվում, գնում ենք ռազմատեխնիկա, բարձրացվում է մարտունակության մակարդակը: Կարճ ասած՝ այսօր ադրբեջանական բանակը ցույց է տալիս իր ուժը: Մեր բանակի հզորությունը, մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը ավելանում է: Այսօր մեր բանակը գտնվում է բարձր մակարդակում»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ