Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տալիս հանցագործության մասին

Հունիս 27,2019 21:39

Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ.Օսիպյանին,
ՀՀ ԱԾԾ պետ Արթուր Վանեցյանին

Ս.թ. հունիսի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ պաշտոնական էջի (Ստյոպա Սաֆարյան https://www.facebook.com/styopa.safaryan/) նամականիով ընտանիքիս, այդ թվում՝ քրոջս, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանին ուղղված սպառնալիքով նամակ է ստացվել Արամ Թումանյան օգտատիրոջից (https://www.facebook.com/profile.php…):

Ուղղված սպառնալիքը համարում եմ պատասխան իմ՝ Հանրային խորհրդի անդամիս ու քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի օրինական, հրապարակային գործունեությանը:

Հիմնավոր կասկածներ ունեմ սպառնալիքի հեղինակի անձի ու նախկինում իր և իր ընտանիքի անդաների կատարած հանցագործությունների, նրա հովանավորների վերաբերյալ:

Դիմում եմ ձեզ՝ ակնկալիքով, որ կարճ ժամկետում կհայտնաբերեք հեղինակին և խստագույնս պատասխանատվության կենթարկեք:

Հարգանքներով

Ստյոպա Սաֆարյան
27 հունիսի, 2019թ.
Երևան

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1026973354174830

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930