Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

HPV-ի (Սեռական մարդկային պապիլոմավիրուս) դեմ որոշ դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել 45 տարեկանում

Հունիս 27,2019 20:36

Սեռական մարդկային պապիլոմավիրուսն (HPV) սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իրենց կյանքի ընթացքում ակտիվ սեռական կյանք վարող տղամարդկանց եւ կանանց կեսից ավելին վարակվում են HPV-ով: HPV վարակների մեծ մասը չունեն ախտանիշներ, եւ դրանք ոչնչանում են ինքնուրույն: Սակայն HPV-ն կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ կանանց մոտ:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտարարել է, որ այժմ 45 տարեկան եւ դրանից բարձր մարդիկ կարող են պատվաստվել HPV վիրուսի դեմ՝ իրենց բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։

Խորհրդակցությունը տեղի է ունեցել Առողջապահության կենտրոնի և Հիվանդությունների կանխարգելման խորհրդարանական հանձնաժողովի երկօրյա հանդիպման ընթացքում, որը միտված է ընդլայնել մարդկանց տարիքային սահմանափակումները, ովքեր ցանկանում են պատվաստվել այս վիրուսի դեմ։

Պատվաստանյութը ստեղծվել է որպեսզի կանխարգելի քաղցկեղի զարգացումը։ Պատվաստանյութը կիրառվում է 9 տարեկան և դրանից բարձր երեխաների համար մինչև 26 տարեկանը, որպեսզի կանխարգելի վիրուսի ներթափանցումը կամ տարածումը։ Բայց վերջերս քննարկվեց ընդլայնել տարիքային խումբը՝ հասցնելով այն մինչև 45 տարեկանի։

Նրանք, ովքեր դեմ են քվեարկել նախագծին, նշել են, որ այլ վիրուսներ հնարավոր է փոխանցվեն մարդկանց այդ ճանապարհով ինչպես նաև պատվաստանյութի համաշխարհային դիֆիցիտ կառաջանա տվյալ դեպքում։ Ուրիշները նշեցին, որ նման դեպքում մարդիկ կմտածեն, որ երիտասարդ տարիքում պատվաստվելը անիմաստ կլինի։

Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի՝ մարդկանց որոշ մասը կարող է վիրուսակիր լինել առանց դրա մասին պատկերացում ունենալու, մինչդեռ որոշների մոտ այն կարող է առաջացնել ինչպես արգանդի պարանոցի քաղցկեղ, այնպես էլ տարբեր բարորակ և չարորակ ուռուցքներ։

Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում HPV վիրուսի հետ կապված քաղցկեղ է առաջանում 17,500 կանանց և 9,300 տղամարդկանց շրջանում, որը կարող էր կանխարգելվել պատվաստանյութի օգտագործման շնորհիվ։

Ըստ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման դեպքերը նվազել են 80%-ով՝  13-19 տարեկան աղջիկների մոտ և 66%-ով՝ 20-24 տարեկան կանանց մոտ։

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի փոխտնօրենը առաջարկել է պատվաստվողների տարիքային սահմանները հավասարեցնել՝ հասցնելով 26-ի ( նախկինում այն 13-26 տարեկան էր կանանց և աղջիկների համար, 13-21 տարեկան տղաների համար)։ Այս հայտարարությունից հետո առաջարկ արվեց վերապատվաստել 27-45 տարեկանների խմբին։

Այս ամենն, իհարկե, պետք է իրականացվի բժշկի անմիջական խորհրդատվությունից հետո, քանի որ մարդկանց սեռական կյանքը տարբերվում է, և գուցե որոշների համար պատվաստվելու կարիք ընդհանրապես չլինի։

2007թ ի վեր Ավստրալիան ևս անցավ HPV պատվաստանյութի օգտագործմանը, և ավելի քան 9 միլիոն աղջիկ են պատվաստվել, որից հետո այդ երկրում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 77% անկում է գրանցվել։ Իսկ 2013թ-ից տղաները ևս ներառվեցին պատվաստվողների ցանկում։ Արդյունքները ավելի քան գոհացուցիչ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: ՝

 

Պատրաստեց Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930