Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարված 30 ընտանիք, տնով-տեղով, իրերով եկել էր կառավարության առաջ գիշերելու (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 27,2019 19:34

Եղվարդի խճուղու 11 հասցեից վտարված 30 ընտանիք, որոնց թվում կային նաեւ բազմազավակ երեխաներով ընտանիքներ, այսօր անձնական իրերով եկել էին կառավարություն՝ մտադրություն ունենալով հենց այստեղ գիշերել: Ինչպես բնակիչներն էին պատմում, շենքի սեփականատիրոջ հորդորով ոստիկանները երկու օր առաջ, դռները ջարդելով, մարդկանց քաշքշելով բնակարաններից հանել են եւ գցել փողոցները:
«Ես ու կինս գործի ենք լինում, 11 տարեկան աղջիկ երեխայիս տեղաշորի միջից հանում են, շպրտում են դուրս: Մարդիկ կան, որոնք 16 տարի այդ շենքում ապրել են, կտրոններ ունեն՝ լույսի, ջրի: Հիմա, ոմն Գուրգեն, տներից հանում է»,-պատմեց բնակիչներից մեկը՝ Արթուր Համբարձումյանը:

Վտարված բնակիչների խոսքով՝  շենքը ժամանակին լքված է եղել, մտել են, բարեկարգել, սարքել, որպեսզի տանիք ունենան, բայց մի օր կանգնել են փաստի առաջ: Ասում են՝ այդքան տարի այդտեղ բնակվում են, որեւէ մեկը փաստաթուղթ չի ներկայացրել, որ շենքն իրեն է պատկանում: Այս տարվա փետրվարի 23-ին է Գուրգեն Զաքարյան անունով սեփականատերն ի հայտ եկել ու բնակիչներին դուրս գալու պահանջ ներկայացրել: Արթուր Համբարձումյանի խոսքով՝ ինքը Գուրգեն Զաքարյանին առաջարկել է շենքը վաճառել բնակիչներին: Եթե չի ուզում վաճառել, գոնե բնակիչներին ժամանակ տա,որ կացարանով ապահովվեն, նոր միայն դուրս գան, բայց սեփականատերը չի համաձայնել:

Կառավարությունից այս ընտանիքներին առաջարկել են մեկ ամսվա բնակարանի վարձը վճարելու հարցում օգնել՝ մինչեւ որ կացարանի հարց կլուծեն, սակայն, լուծման այս տարբերակին վտարված ընտանիքները համաձայն չեն:
Մանրամասները՝ տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930