Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Հունիս 27,2019 18:53
evramiutyun

Եվրամիությունը որոշում է կայացրել երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կես տարով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը:

Պատժամիջոցների երկարաձգումը պայմանավորված է Մինսկի համաձայնագրի չկատարմամբ: Նշվում է, որ նման որոշում կայացվել է հունիսի 20-21-ին այդ թեմայով ԵՄ նիստին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցից հետո:

Պատժամիջոցները դիպչում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքներին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել էին 2014թ. գարնանը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Պատժամիջոցները մի քանի անգամ երկարաձգվել են ու խստացվել:

Եվրամիությունը նաև առանձին տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի նկատմամբ: Բացի այդ, գործում են անհատական պատժամիջոցներ որոշ ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930