Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի գրասենյակ. Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է և հանգեցնելու է կոնֆլիկտային իրավիճակի

Հունիս 27,2019 18:23

ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում, որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով:

Նախաձեռնող խումբն իր մտահոգությունն է հայտնում և միաժամանակ դիտում է այս ամենը քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված գործողություն:

Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է և հանգեցնելու է կոնֆլիկտային իրավիճակի:

Հունիսի 4-ից՝ ստորագրահավաքի մեկնարկից սկսած, Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը։ Նախ շուրջ 40 000 ընտրական իրավունք ունեցող անձանց քաղաքում տրամադրվել էր ընդամենը մեկ սենյակ ստորագրահավաքը իրականացնելու համար, հանրային ծառայողներին հրահանգվել էր թույլ չտալ ԱՀ այլ համայնքների և քաղաքների բնակիչներին մասնակցել ստորագրահավաքին Ստեփանակերտում, մինչդեռ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն, ով ունի ընտրական իրավունք կարող է մասնակցել ստորագրահավաքին ԱՀ ցանկացած քաղաքում և համայնքում։

Այս հարցը իհարկե իր լուծումը գտավ ԱՀ Արդարադատության նախարարի հետ ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի հանդիպումից հետո։ Ապա նաև քաղաքապետի կողմից լիազորված հանրային երեք ծառայողներին պարտադրվել էր, որ երեքն էլ միանգամից ստորագրեն ստորագրահավաքի համար նախատեսված ձևաթերթիկի տակ, մինչդեռ դա պետք է արվեր հերթափոխով։ Այս ամենից զատ պետական բոլոր կառույցների աշխատակիցներին պարտադրվել է չմասնակցել ստորագրահավաքին՝ ընդհուպ մինչև վախի սպառնալիքներ հնչեցնելը և պահանջելը նրանցից անձը հաստատող փաստաթղթեր։

Նախաձեռնող խումբը հետամուտ կլինի այսպիսի անօրինական գործողությունների բացահայտմանը և նրանց լուսաբանմանը, ապա նաև օրինական դաշտում այս բոլոր հարցերի հանգուցալուծմանը։

Ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյան

Սամվել Բաբայանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930