Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող տեխսպասարկման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել 250 լ տարողությամբ մետաղե բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է բալոնում կուտակված գազը:
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Ա.-ն (ծնված 1978 թ.) և Ա.Կ.-ն (ծնված 1971 թ.) այրվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Արտակարգ իրավիճակների նախարարություն