«Վեստի FM» ռադիոկայանի եթերում լրագրող Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է հայկական արմատներով գործարար Ալբերտ Խուդոյանի դեմ հարուցված քրեական գործը՝ կասկած հայտնելով, որ գործի քննության պայմաններն իրավաչափ չեն: Ալբերտ Խուդոյանի դեմ բողոք էր ներկայացվել նրա գործընկեր՝ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի կողմից, որն այժմ անցնում է խոշոր չափերի խաբեբայության քրեական գործով:
«Թվում էր, թե գործ է: Նրանք իրար մեջ գլուխ կհանեն: Ինչպես որ հաճախ լինում է այդ փուլին հասած գործընկերների հարաբերություններում, երբ մեկն ասում է, որ պարտք է, մյուսն ասում է՝ պարտք չէ: Այո՛, լինում է: Բայց ինչպե՞ս դա կլուծվեր որևէ այլ քաղաքակիրթ երկրում: Նրանք (կողմերը-խմբ.) կդիմեին դատարան: Բայց այստեղ ինչ-որ ձևով չգիտես ինչու նրանից մեկին ձերբակալում են: Ինչո՞ւ: Ճարպիկ քննիչները որոշել են գումա՞ր աշխատել և՛ մեկի, և՛ մյուսի վրա»,- հարցադրում է արել Սոլովյովը:
Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ Խուդոյանի դեմ հարուցված քրեական գործը խոշոր չափերի խարդախության հետ կապ չունի:
«Բոլորն են հասականում, որ դա պարզապես ճնշման միջոց է այդ վեճի մասնակիցներից մեկի վրա, միանգամայն ոչ քաղաքակիրթ միջոց: Որպեսզի ավելի զիջող լինի»,- կարծում է Սոլովյովը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ աշխատեց «մաքուր ռուսական տեխնոլոգիան»:
«Ես չգիտեմ՝ նրանցից ով է ճիշտ, ով ում է գումար պարտք, ինչպես են պարտք, ինձ դուր չի գալիս այդ հարցի լուծման համակարգը: Ես չեմ բացառում, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի ճիշտ է, և ես չեմ բացառում, որ մեկը վիրավորել է մյուսին, և ես չեմ բացառում, որ մեկը փորձում է գցել է մյուսին, բայց նման հարաբերությունների լուծման համակարգը պետք է կառուցվի առանց ուղղակիորեն ռեպրեսիվ պետական մեխանիզմներ ներգրավելու»,- ասել է Սոլովյովը:
Նա նշել է, որ իրավապահ համակարգը բիզնեսում հարաբերություններ պարզելու գործիքի վերածելը անառողջ համակարգի նշան է:
Հունիսի կեսերին Մոսկվայում ձերբակալվել էր հաջողակ գործարար, նախկին ծխախոտային մագնատ Ալբերտ Խուդոյանը:
Դատարանը որպես խափանման միջից նրա դեմ կիրառել էր տնային կալանքը մինչև օգոստոսի 14-ը: Խուդոյանը մեղադրվում է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով՝ խարդախություն՝ իրականացված կազմակերպված խմբի կողմից կամ առանձնակի խոշոր չափով:
Մասնավորապես, նա կասկածվում է մի ընկերությունից երեք հողամասեր գողանալու մեջ, որով հասցրել է 2 մլրդ ռուբլու վնաս: Այդ հոդվածով առավելագույնը նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:
Խուդոյանն իր դեմ առաջ քաշված մեղադրանքները չի ընդունում, իսկ նրա պաշտպանները պնդում են, որ գործը պատվիրված բնույթ է կրում:
«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործիք ձեռնարկատիրոջ ակտիվների ռեյդերային զավթման համար: Այդ գործողությունների գլխավոր նպատակն է ճնշում գործադրել գործարարի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել, որ համար տնտեսապես ոչ շահավետ որոշումներ և փոխանցել բիզնեսը»,- ասել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ