Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումը. «Մեկ գյուղի գյուղապետը երրորդ հողատերն է ՀՀ մասշտաբով»

Հունիս 27,2019 16:24

«Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Համայնքի ղեկավարի անունը մարզպետը հրաժարվեց հրապարակել: Ասաց` քրեական գործ է հարուցված. «900 գյուղ ունենք Հայաստանում: Մեկ գյուղի գյուղապետը երրորդ հողատերն է ՀՀ մասշտաբով»: Լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ խոսքը Պտղնի գյուղի գյուղապետի մասին չէ: Մարզպետն անպատասխան թողեց հարցը`տվյալ գյուղապետը ԲՀԿ-ի հետ առնչություն ունի՞, թե՞ ոչ:

«Թղթերով ամեն ինչ կարգին էր, ինչպես ժամանակին ամենուրեք, բայց բարոյապես հո կարգին չէ՞ր»,- ասաց մարզպետը` հավելելով, որ օգտվելով օրենքի տված հնարավորությունից, կադաստրային արժեքների կես գնով աճուրդներ են հայտարարվել եւ հանրությանը «հավուր պատշաճի» չեն տեղեկացրել, այն դեպքում, երբ շուկայական արժեքները տասնապատիկ թանկ են: «Իրավական տեսակետից, ցավոք, անխոցելի է, բայց բարոյական տեսակետից կիսաքողարկված…»,- ասաց մարզպետը:

Լրագրողները հետաքրքրվեցին`բարոյապե՞ս եք դատելու: Մարզպետը պատասխանեց`գնահատականներ չի կարող տալ, քանի դեռ գործը քննվում է, բայց բոլոր մարզերում, բոլոր համայնքներում, որտեղ 10 տարուց ավելի համայնքապետերը ղեկավարել են, խնդիրներ կան: Ընդհանրապես, հողային ֆոնդի հետ կապված, մարզպետն ասում է`շատ անմխիթար ժառանգություն ենք ստացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930