Լրահոս
Օրվա լրահոսը

ProDigi Digital Agency-ի և Yandex-ի համատեղ բիզնես նախաճաշը

Հունիս 27,2019 16:27

Հունիսի 21-ին, ժամը 11-ին կայացավ ProDigi Digital Agency-ի կազմակերպած Yandex ընկերության գովազդային ցանցի մասնագետների հետ հանդիպումը՝ բիզնես նախաճաշ ֆորմատով։

Հանդիպման նպատակն էր հայաստանյան գովազդային շուկայի  արդյունավետ ուղղության զարգացումը՝ Yandex-ի նոր գործիքների կիրառմամբ։

Բիզնես-նախաշաճին ներկա էին ոլորտի առաջատար գովազդատուները, ովքեր ինտերակտիվ զրույցի ընթացքում ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով։

Մեր արտասահմանյան հյուրերը ներկայացրին Yandex Direct-ի թիրախավորման հնարավորությունները և դրանց կիրառումը հայաստանյան գովազդային շուկայում, պատմեցին Yandex Direct գովազդի տեսակների և ցանցում առկա կայքերի մասին: Խոսեցին նաև YAN և Yandex Direct ցանցի տարածաշրջանային առանձնահատկությունների ու առավելությունների մասին։

ProDigi Digital Agency-ի ոլորտի բոլոր հետաքրքրված մասնագետներին խոստանում է, որ նման ֆորմատով միջոցառումները շարունակական են լինելու, որոնք, անշուշտ, կնպաստեն հայկական դիջիթլ շուկայի զարգացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930