Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բաղրամյան. Գազի գինն ավելի բարձր պետք է լիներ, քան այսօր ունենք

Հունիս 27,2019 16:19

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով հարցին՝ կարծես թե գազի գնի շուրջ բանակցություններն արդյունավետ չեն, ասաց՝ չէի գնահատի, որ գազի գնի շուրջ բանակցություններն արդյունավետ չեն. «Եթե նայեք՝ 2013 թվականի ստորագրած համաձայնագիրը եւ այդ բանաձեւը, որով պետք է ձեւավորվեր սահմանին գազի գինը, պետք է լիներ ավելի բարձր, քան այսօր ունենք՝ այդ 165-ը: Այսինքն՝ պետության ղեկավարների բանակցության արդյունքում է, որ այսօր ունեք 165: Բնականաբար ցանկացած կողմ բանակցում է առավելագույնս իր համար տնտեսապես ընդունելի գին ստանալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Բաղրամյանն ասաց, որ գազի հարցով բանակցությունները դեռեւս ընթանում են, որեւէ նորություն չկա։

Հարցին՝ եթե Ռուսաստանում գազը թանկանում է, հնարավո՞ր է Հայաստանում այդ ազդեցությունը չզգալ, ՀԾԿՀ ղեկավարը պատասխանեց, որ Ռուսաստանում ներքին սպառողի գազի գինն է թանկանում. «Եթե դա կանդրադառնա սահմանին վաճառվող գազի վրա, նոր կզգաք։ Ռուսաստանի ներքին գները դեռեւս պետք է իրենց արտացոլանքը գտնեն սահմանին վաճառվող գազի գնի մեծության վրա, եթե չեն գտնում, ուրեմն ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ»:

Ըստ պարոն Բաղրամյանի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատակիցների օպտիմալացում է լինելու. «Նախնական գնահատականներով՝ շուրջ 1000 հազար աշխատակցի կրճատման մասին է խոսք գնում, բայց առաջիկա հինգ տարիների ընթացքում է դա տեղի ունենալու»:

Պարոն Բաղրամյանի խոսքով, Գազպրոմ Արմենիա ընկերությունն այս փուլում իր ներքին խնայողությունների հաշվին է փոխհատուցում բարձրացումը, որպեսզի սպառողի համար գազի գինը չթանկանա։ Նրա վստահեցմամբ, պետությունը որեւէ պարտք չի կուտակում։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930