Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Ոսկեհասկ գյուղի 1991 թվականին ծնված երկու երիտասարդների։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ձախ գոտկային շրջանում ծակած կտրած վերքով, նրան վիրահատում են, մյուսը՝ ձախ բազուկի ստորին երրորդականի ծակած կտրած, արյունահոսող վերքով։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն;
«Այժմ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները և հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու համար։ Օպերատիվ մարմնի տեսադաշտում արդեն կա կասկածելի անձ, որին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են բոլոր գործողությունները»-, ասաց դատախազը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ