Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ներգրավվա՞ծ է «հողերի գործում». Հունան Պողոսյանն անուններ չտվեց

Հունիս 27,2019 15:03

«Որեւէ մարզպետի աշխատանքից դժգոհություն կամ գոհունակություն չի հայտնվել, քննարկվել են ընդհանուր բնույթի աշխատանքային հարցեր»,- խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Այն խնդիրներին` ներդրողների հողահատկացումների մասով, որոնց առնչվել է Լոռու մարզպետը, Հունան Պողոսյանը չի առնչվում: Իր մարզը միակն է, որտեղ խոշորացվել են համայնքները եւ աշխատանքի սկզբունքները մի քիչ այլ են, առայժմ նորմալ է ամեն ինչ, եթե լինում են խնդիրներ` ասում է, շտկվում են:

Լրագրողները հիշեցրին, որ իրեն Սյունիքի մարզպետ նշանակելիս վարչապետի փաստարկներից մեկն էլ այն էր, որ Սյունիքի մարզը նարկոթրաֆիկի կետ է, եւ հետաքրքրվեցին` քանի՞ դեպք է բացահայտվել իր նշանակումից հետո: Հունան Պողոսյանն ասաց՝ հարցի հասցեատերն ինքը չէ, եւ հորդորեց դիմել իրավապահ համակարգին`ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ: Ինքը, իբրեւ համակարգող, արձանագրում է, որ իրավապահները շատ լավ աշխատում են, եւ կան տեսանելի արդյունքներ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից: Մարզպետն ասում է` հարցն իրեն ուղղեք. «Ես ինքնագնահատականներ չեմ տալիս»:

Վարչապետը տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախկին պաշտոնյաները հսկայական հողատարածքներ էին ձեռք բերել` էժան գներով, եւ այժմ քննարկվում է դրանց, այսպես ասած, հետ բերելու հարցը: Ի՞նչ նորություն կա, քանի որ մարզպետները դժգոհում են, որ ներդրումների համար խոչընդոտ է հողատարածքների բացակայությունը, հարցին Սյունիքի մարզպետը պատասխանեց, որ ինքը միայն կարող է ասել, որ նշված փաստերով քրեական գործեր կան հարուցված. «Ներգրավված են նախկին պաշտոնյաներ`ե՛ւ տեղական, ե՛ւ…»:

Հարցին` Սյունիքի նախկին մարզպետը ներգրավվա՞ծ է, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ հստակ տեղեկություն տալ չի կարող, նախաքննության գաղտնիության հարց կա, նաեւ` հարցն իր տիրույթում չէ:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930