Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ գիտխորհդի նիստում ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ

Հունիս 27,2019 14:25

ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հագեցած օրակարգով գիտական խորհրդի այս ուսումական տարվա վերջին նիստը:

Նիստը սկսելուց առաջ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ գիտխորհրդի անդամները շնորհավորեցին ԵՊԲՀ լատիներենի ամբիոնի նախկին վարիչ, դոցենտ Հակոբ Առաքելյանին, որից հետո վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ բ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ ասոցիացիայի կողմից անցկացվել է ստորագրահավաք, որով դիմում են Երևանի ավագանուն՝ Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու համար:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նախքան օրակարգին անցնելը, անդրադարձավ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին՝ շեշտելով, որ երեք կարևոր հարցեր են քննարկվել՝ ՊՎԾ վերլուծությունը և դրանց շուրջ ձևավորված առկա շահարկումները, կառուցվածքային փոփոխություններն ու էթիկայի կոմիտե ստեղծելու հարցը:

ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ համալսարանը մեծ հաջողություններ է գրանցել, և միայն նկատել դրվագային խախտումները, թույլատրելի չէ. «ԵՊԲՀ-ն վերջին տարիներին գրանցել է դինամիկ աճ՝ սկսած շահույթից, որը 10 անգամ ավելացել է, շահութահարկը ՝ 97 տոկոսով, եկամտահարկը՝ 12 տոկոսով»:

Այնուհետև օրակարգի համաձայն՝ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց Գերլարված օրակարգով բժշկական ուսուցման (ԳլՕԲՈՒս) ծրագրում օտարերկրյա քաղաքացիների ներգրավման հարցը: Ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը «Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հաշվապահական բաժնի և ֆինանսական վերլուծությունների բաժնի գործունեության կանոնակարգերը ներկայացրեց գիտխորհրդի հաստատմանը:

Գիտխորհուրդը հաստատեց նաև «Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Առարկայական ուսումնամեթոդական հանձնաժողովի», «Աշխատողների ուղեգրումների մասին», «Ուսման վճարի փոխհատուցման մասին» կանոնակարգերը:

Զեկուցումներից հետո անցկացվեց ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրություն։

ԵՊԲՀ

Արմեն Մուրադյանը կարևորեց ամբիոնների տեղափոխումներն ու դրանց առկայությունը համալսարանական կլինիկաներում` ուրախությամբ նշելով, որ մեծ են զարգացումները, որոնք տեղի են ունեցել ամբիոնների աշխատանքների արդյունքում:

ԵՊԲՀ զարգացման գծով պրոռեկտոր Արա Ղազարյանն իր հերթին հավելեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը մեծ աճ է գրանցել՝ շնորհիվ ամբիոնների առկայությանը:

«Անցյալ տարի մայիս ամսին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում եղել է 3 ամբիոն, այս տարվա մայիսին ՝ 13, ինչպես նաև սիմուլիացիոն կենտրոն, հիվանդների թիվը, օրինակ, եղել է 126, այս տարվա մայիսին՝ 2000»,-ասաց նա:

Այնուհետև գիտխորհուրդը փակ-գաղտնի քվեարկությամբ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ ընտրեց Ելենա Աղաջանովային, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ ՝ Գառնիկ Ավետիսյանին, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ՝ Խաչիկ Խաչիկյանին, ԼՕՌ ամբիոնի վարիչ՝ Արթուր Շուքուրյանին, Նյարդաբանության ամբիոնի վարիչ՝ Հովհաննես Մանվելյանին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ ՝ Արմեն Չարչյանին:

Իսկ պրոֆեսորներ ընտրվեցին Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Վաչագան Այվազյանը, Հետբուհական և շարունակական կրթության Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Այվազյանը, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վարդան Ազնավուրյանը, Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանը, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Նորայր Լուսինյանը,Հետբուհական և շարունակական կրթության Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գայանե Խաչատրյանը, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, Հետբուհական և շարունակական կրթության նյարդաբանության ամբիոնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, Հետբուհական և շարունակական կրթության կլինիկական ախտորոշման վարիչ Գոհար Վարդանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930