Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարան, «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման էին հրավիրվել մարզպետները:
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում մարզպետների հրաժարականների հարցեր չեն քննարկվել: Վարազդատ Կարապետյանը մանրամասնեց, որ մարզպետներին հրավիրել էին` պատգամավորների հետ աշխատանքի արդյունավետ մեխանիզմների քննարկման համար:
Aravot.am-ի հարցին` ի՞նչն է պատճառը, որ արդյունավետ աշխատանք չի ստացվում, մարզպետնե՞րն են հրաժարվում, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց, որ նման խնդիր չկա, պարզապես երբեմն կապը խափանվում է:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ