Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր վիճակագիրները ջանք չեն խնայում բարձր տնտեսական ակտիվություն «ապահովելու» համար. «168 ժամ»

Հունիս 27,2019 13:36

Մեր վիճակագիրները նախ հունվար ամսվա համար հրապարակեցին Տնտեսական ակտիվության 6.1 տոկոսանոց ցուցանիշ (ՏԱՑ)։ Հաջորդ ամսին այն ճշգրտվեց և դարձավ 5.5 (բնականաբար, ցուցանիշի վրա դրվեց «Տվյալները ստուգված են» նշումը)։ Փետրվար ամիսը նախնական հայտարարվեց 7,6 տոկոս, հետո ապրիլի 25-ին ճշգրտվեց՝ դառնալով 7.5։ Հետո կատարվածն արդեն պուճուրիկ արկածներ են։ Նախ՝ մարտի համար ՏԱՑ-ը հայտարարվեց 6.2 տոկոս։ Մեկ ամիս այն վերանայվեց՝ դառնալով 5.8 տոկոս (մայիսի 27-ին)։ Ընդ որում, 5.8-ի գլխին դրվեց «Տվյալները ստուգված են» պնդումը։

Բայց մի շտապեք ենթադրել, որ դրանով ամեն ինչ ավարտվեց։ Հունիսի 25-ին մեզ արդեն մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ճշտված տվյալների վերանայում էր սպասվում։ Ընդ որում, վերանայված թիվն ավելի բարձր էր, քան նախորդ երկու ամիսներին հրապարակվածները, և կազմում էր 6.3 տոկոս։

Այս, այսպես կոչված պուճուրիկ հնարքը հեռահար նպատակներ ուներ։ Իշխանությունները մայիսի վերջին շատ էին երջանկացել ապրիլի 9.2 տոկոսանոց ՏԱՑ-ով։ Բոլորը մոռացել էին, որ քաղաքական գործընթացների պատճառով 2018թ. ապրիլը տնտեսական իմաստով պարապուրդի շրջան էր։ 2018-ի տնտեսական ակտիվությունը որոշ օրերի նույնիսկ զրոյի էր ձգտում։ Մայրաքաղաքում որոշ օրերի Մետրոպոլիտենն էր ժամերով պարապուրդի մատնվում։ Հետևաբար 9.2 տոկոսանոց աճն ինչ-որ իմաստով բավարար չդիտվեց ու վերջին հրապարակման մեջ ներկայացվեց 9,5 տոկոսի չափով։ Այս անգամ էլ հայտնվեց «Տվյալները ստուգված են» գրության խորհրդանշանը։ Այս փոքրիկ ճշգրտումը հնարավորություն տվեց մայիս ամսի համար «արձանագրել» 7.3 տոկոսանոց ՏԱՑ։ Ընդ որում, տարօրինակ «համընկնում-պատահականությամբ»՝ տարվա առաջին հինգ ամիսների համար հենց 7.3 տոկոսը դարձավ միջին ցուցանիշ։

Պարզ ասած՝ մեր վիճակագիրները ջանք չեն խնայում բարձր տնտեսական ակտիվություն «ապահովելու» համար։ Չեմ կարծում, թե կարելի է ենթադրել, որ ապրիլ-մայիս ամիսների համեմատությամբ աճը պատկերելը հեշտ էր։ Որովհետև 2018-ի հաջորդ ամիսներին տնտեսությունն առանց քաղաքական ցնցումների  իներցիոն ընթացք ունեցավ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930