«Սանիթեքի» հետ այս պահին պայմանագիրը չենք խզում: Աղբահանության այն ծավալը, որը «Սանիթեքը» չի կատարում, կկատարվի, քանի որ օգոստոսին կունենանք 34 աղբահավաք մեքենա»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը:
«Եթե այս պահին խզենք «Սանիթեքի» հետ պայմանագիրը, հինգ համայնքային մեքենայով չենք կարողանա աղբահանություն իրականացնել: «Սանիթեքի» հետ պայմանագիրը կխզենք այն դեպքում, երբ կհասկանանք, թե այլընտրանքային որ ընկերությունը կկարողանա կատարել աղբահանությունը»,-նշեց նա:
Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ «Սանիթեքն» ունի ընդամենը 18 սարքին մեքենա, որոնցից շատերը մեկ օրում լիարժեք չեն կատարում աշխատանքը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ավագանիների մեղադրանքին, թե ինը ամսում տրանսպորտային ցանցի բարելավման առնչությամբ ոչինչ չի արվել, Լևոն Հովհաննիսյանը շեշտեց՝ ինը ամիս է, ինչ Երեւանի քաղաքային իշխանությունը փոխվել է. «Երբ տրանսպորտի բարելավման ծրագիրը վերջնական ավարտին հասցվի, հանրությանը կներկայացնենք: Բանակցում ենք կառավարության հետ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները տեսանյութում՝
https://www.facebook.com/aravot.am/videos/392251738313676/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ