Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը վերադարձել է իր բնականոն աշխատանքին եւ ամեն ինչ նորմալ է. «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2019 12:51

Ապրիլի 9-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկա»–ի վարկային միջոցների հետկանչման պատճառով ընկերությունը չի կարողանա 80-ից ավելի համայնքներում մթերում ապահովել։

«Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բնականոն կերպով ընկերության աշխատանքն ընթանում է։

 Պարոն Բաղդասարյան, նախապես հայտարարել էիք, որ որոշ համայնքներում մթերում չեք կարողանա ապահովել, այս պահին արտահանումը բնականոն հունով ընթանո՞ւմ է:

– Դա հայտնի դեպքերի հետ է կապված, երբ ընկերության աշխատանքը հնարավոր է պարալիզացվեր։ Հիմա ընկերությունը վերադարձել է իր բնականոն աշխատանքին եւ ամեն ինչ նորմալ է։

– Երբ «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր, այդ ընթացքում այլ ընկերություններ բացվեցին, որոնք նույնպես ցանկանում են պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվել։ Այս պահին նրանք ձեզ մրցակից համարվո՞ւմ են։

– Այդ ընթացքում հիմնականում ինտերնետային գրառումների մակարդակով նմանատիպ լուրեր հայտնվեցին։ Ինչ-որ նորաստեղծ ընկերությունների անուններ հայտնվեցին, բայց որեւէ հետք եւ անուն չտեսանք նրանցից։ Այդպես ամպագոռգոռ հայտարարություններ են անում, որ հեսա այսպես կանենք, այնպես կանենք։ Հիմա սեզոնը սկսվել է…

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930