Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Գործարար համայնքները կառավարության քաղաքական մեսիջները ընկալել են

Հունիս 27,2019 12:27

Մինչ կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելը` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում կատարելով վիճակագրական կոմիտեի մայիս ամսվա ցուցանիշներին, ասաց, որ մեր երկիրը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում. «Մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց առավել կարեւոր է բովանդակությունը, որը ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը»:

Ըստ Փաշինյանի, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ցուցանիշը աճել է 15 տոկոս, իսկ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ աճել է 0,1 տոկոս. «Սա նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակում որոշակի մտահոգություններ կային արտահանման հետ կապված և հիմա դրանք փարատված են և այս տարվա արդյունքներով կունենանք շոշափելի աճ»:

Վարչապետը կարեւոր համարեց, որ արտահանման կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունեցել եւ մշակվող արդյունաբերության աճը եղել է 1,8 տոկոս, իսկ հանքահումքային արտահանումը նվազել է: Ըստ վարչապետի, ընդհանուր արտահանման մեջ դեռեւս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը. «Բայց առաջին հինգ ամիսների ընթացքում այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս: Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերը ինչով են կարեւոր: Կարեւոր են, որ ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել եւ մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»:

Վարչապետը կարեւոր համարեց, որ գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջները ընկալել է. «Երկու օր առաջ քննարկում ունեցանք եւ արձանագրեցինք, որ կարեւոր է այս մեսիջները ընկալվեն նաեւ պետական կառավարման համակարգում: Եվ պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչը հուշում է տնտեսական ակտիվության ցուցանիշը»: Փաշինյանի խոսքով, կան որոշակի ազդանշաններ, որ այդ համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են մարսված՝ նշելով, որ խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում՝ օրենսդիր, դատական, եւ մյուս ոլորտներին:

Վարչապետն ասաց, որ նաեւ, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժ է եղել ունեցել եւ բուսական ծագման արտադրանքի, կենդանական ծագման արտադրանքի արտահանումը աճել է նախորդ տարվա համեմատությամբ 11,8 տոկոսով: Նա նշեց, որ լոլիկի արտահանումը տասը անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգինը՝ հինգ անգամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930