Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է պատահել, որ իբր «ժողովրդի սառնարանները լիքը պահելու մասին մտածող» իշխանությունների օրոք Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ. «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2019 12:19

Վերջին օրերին հետաքրքիր միտում է նկատվում նախկինները, քաղաքական բոլոր փաստարկները սպառելով, անցել են «սառնարանային» քարոզչությանը։ Իմաստը հետեւյալն է՝ ժողովրդին սեփական սառնարանի պարունակությունից բացի որեւէ այլ բան չի հետաքրքրում, հետեւաբար՝ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը մարդկանց սառնարանները լցնելն է, եւ մարդիկ ըստ իրենց սառնարանների պարունակության են գնահատում ցանկացած իշխանության գործունեությունը։

Համաձայնվեք, որ մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան, եւ եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարևորն ուտելիքն է, դրանով իսկ նա ժողովրդին անուղղակիորեն անասունների հետ է համեմատում։ Իսկ դա ցանկացած ժողովրդի համար մեծագույն վիրավորանք է։ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ըստ էության հենց այդպիսի ծանրագույն վիրավորանք հասցրեց մեր ժողովրդին, իսկ նրա «վկաները» առանց հասկանալու սկսեցին տիրաժավորել դա՝ կարծելով, թե «մարդկանց սրտից են խոսում»։ Ավելին սրանք հարցն այնպես են ներկայացնում, թե իբր Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, որովհետեւ սոված էին, ու հեղափոխությունից միայն մի ակնկալիք ունեին՝ «կուշտ փորով հաց ուտել»:

Հ. Գ.- Ի դեպ, հարց է ծագում՝ ինչպե՞ս է պատահել, որ իբր «ժողովրդի սառնարանները լիքը պահելու մասին մտածող» իշխանությունների օրոք Հայաստանից արտագաղթել է առնվազն 400 հազար մարդ։ Երեւի դիետայի վրա էին ու կուշտ կյանքից են փախել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930