Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ստվեր. «Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց նրանց թվում է, թե ես պետք է շարունակեմ հեղափոխական երգեր երգել». «Ժողովուրդ»

Հունիս 27,2019 12:14

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան, թավշյա հեղափոխության օրհներգ համարվող «Քաղաքացու երգը» ստեղծագործության երաժշտության հեղինակ Հայկ Ստվերն է։ Նա անդրադարձել է իր ներկայիս գործունեությանը, եղբոր՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հարաբերություններին։ Երգիչը, որը տեւական ժամանակ բնակվել է Ուկրաինայում, շատ առումներով հարմարվել է հայաստանյան կյանքին, բայց, այնուամենայնիվ, Ուկրաինայում կան բաներ, որոնք ձգում են նրան։

–Հայկ, «Քաղաքացու երգը» այնպիսի մի բարձր նշաձող էր, համաժողովրդական սեր վայելող երգ, որից հետո պետք է որ շատ դժվար լիներ նոր, գոնե ոչ պակաս ուժեղ երգով հանդես գալ։ Ձեզ հաջողվե՞ց դա։

–Իհարկե, այդ պիկից հետո շատ դժվար էր։ Կարելի է ասել՝ հասարակական ճնշում կա ինձ վրա. մարդիկ ցանկանում են, որ ես միշտ քաղաքական լուրջ թեմաներով երգեմ։ «Քաղաքացու երգից» հետո «Աջից-ձախից» երգով հանդես եկա, որը, կարելի է ասել, նախորդի տրամաբանական շարունակությունն էր, իսկ դրանից հետո արդեն ներկայացրեցի հայրենադարձության մասին երգ, որը միջանկյալ, անցումային բնույթ կրեց։ Դրան հաջորդեց սիրային, պարային երգը։

Բայց այս վերջին երգի ներքո արված մեկնաբանություններից հասկացա, որ մարդիկ ինձնից ակնկալում են քաղաքական լուրջ երգեր։ Նրանք ուզում են, որ ես ինչ-որ բանի դեմ բողոքեմ, մռայլ գույների մեջ հանդես գամ։ Չեմ հասկանում՝ ինչու է մարդկանց մոտ նման կարծրատիպ ձեւավորվել, որ ստեղծագործողը տարիներ շարունակ նույն բնույթի երգերով պետք է հանդես գա։ Ուզում եմ ազատ լինել, եւ ինչ մտքիս գալիս է, դա էլ գրեմ, բայց մարդիկ քաղաքականությամբ են տարված։ Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց նրանց թվում է, թե ես պետք է շարունակեմ հեղափոխական երգեր երգել:

–Դուք քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք։

–Ճիշտն ասած, ես հոգնել եմ քաղաքականացված կյանքից, Հայաստանում դա չափից ավելի է։ Ինձ թվում էր՝ խորհրդարանական ընտրություններից հետո այդ ալիքը կմարի, բայց ոչ։ Անպայման մեկը որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն է անում, մյուսներն էլ նրան են մեկնաբանում։ Ինձ համար՝ որպես արվեստագետի, դա շատ տխուր երեւույթ է։ Չէ՞ որ ուրիշ բաներ էլ են կատարվում աշխարհում։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930