ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի եւ իր եղբոր ազատվելու մասին։
–Ձեր եղբայրն ի սկզբանե կալանավորվեց, եւ զարմանալի կերպով նախաքննական մարմինը չմիջնորդեց, որ նրա կալանքը երկարաձգվի: Բայց լուրեր կան, որ նա ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ըստ մամուլի՝ նա ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր։
–Ուրեմն, յուրաքանչյուր անձ կարող է իր մեկնաբանությունը տալ, թե ինչի համար ազատ արձակվեց Սամվել Ադյանը, բայց գոյություն ունի օրենսդրություն։ Ադյան Սամվելը ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, քանի որ դատարանը գտել է, որ այդ մարդու՝ կալանքի տակ գտնվելը նպատակահարմար չէ, եւ նա հետագայում չի խոչընդոտի որեւէ կերպ քննությանը։
–Այսինքն՝ ԱԱԾ–ի հետ գործարքի չի՞ գնացել։
Կարդացեք նաև
–Ես չեմ կարծում համագործակցություն նախաքննական մարմինների հետ, ես, ճիշտն ասած, նման բան չեմ կարող մեկնաբանել, թե նման բան կա, թե չկա, ես կարծում եմ՝ նման թան չի կարող լինել։ Քրեական գործ է, իր ընթացքով գնում է, ամեն մարդ կարող է այդպես մեկնաբանել։ Այսինքն՝ որեւէ պայմանագի՞ր են կնքել, ի՞նչ են արել։
–Օրինակ՝ ասել են՝ գրի՛ր Դավիթ Սանասարյանի դեմ կամ որեւէ մեկի դեմ ու դու ազատ կլինես։
–Ոչ, ես կարծում եմ՝ յուրաքանչյուր անձ գիտակցում է սուտ մատնություն եւ սուտ ցուցմունք տալու մեծ մեղքը, եւ նման գործարքի որեւէ խելամիտ անձ չէր գնա։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում