Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. Եթե գործադիրը ցանկանում է ունենալ գրպանային, այսինքն, իր հետ նույն նժարին գտնվող դատական համակարգ, ապա մենք չենք ունենալու

Հունիս 27,2019 11:48

Դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակն ու հարցերը չսահմանափակվեցին միայն դատարանների մուտքերը փակելու հնարավոր հետևանքների մասին քննարկումներով: Հաշվի առնելով մի շարք հայտարարություններ, հրաժարականներ ու այս պահին առկա որոշակի տրամադրություններ՝ այս համակարգը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ՝ հիմքում ունենալով դատական բարեփոխումների շղարշը:

Վերլուծելով այս համակարգում տիրող իրավիճակը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց. «2018թ. մայիսյան դեպքերից հետո շատ համակարգեր, այդ թվում՝ դատականը, հավատացին, որ իրենք իսկապես անկախ են: Դատական համակարգում ստեղծվեց հետևյալ իրավիճակը. այն դատավորները, որոնք միշտ էին փորձել անկախ լինել, սկզբունքային էին և ունեցել էին սեփական դիրքորոշումը, զերծ էին կոռուպցիայից, սկսեցին էլ ավելի անկաշկանդ ու ազատ գործել: Մի ուրիշ խումբ դատավորներ, որոնք մշտապես սովոր էին այստեղ և այնտեղ գործ զեկուցել, հրահանգներ ստանալ, նրանց մոտ դիսոնանս էր սկսվել. չէին հասկանում՝ ի՞նչ պետք է լինի, իրենց ո՞վ պետք է ինչ-որ բան ասի:

Ինչ վերաբերում է դատական բարեփոխում ասվածին՝ Ե. Վարոսյանը նկատեց. «Դատական բարեփոխումներ բառակապակցությունը կմնա բառակապակցություն այնքան ժամանակ, քանի դեռ մենք ճանապարհային քարտեզ ու նպատակ չունենք:

Մեզ ոչ ոք չի ներկայացնում, թե ի՞նչ քայլեր են իրականացվելու, ի՞նչ ուղղությամբ և ո՞րն է նպատակը: Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե մենք այսօր ունե՞նք գործադիր իշխանություն, որն ուզում է իրեն հակառակվող դատական համակարգ ունենալ:

Մենք ունե՞նք այդ գործադիր իշխանությունը, որը պատրաստ է դրան: Կամա, թե ակամա, դատական համակարգը չպետք է գտնվի այն նժարին, որի վրա գործադիրն է: Դատական համակարգը հակառակ նժարին պետք է լինի: Եթե գործադիրը ցանկանում է ունենալ գրպանային, այսինքն, իր հետ նույն նժարին գտնվող դատական համակարգ, ապա մենք չենք ունենալու ոչինչ: Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում, այդ դեպքում ևս ասվելու և նույն բառերը շարունակվելու են ասվել հաջորդ 30 տարում»:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ դատաիրավական համակարգ կունենանք. «Շատ կարճ ժամանակ հետո պատկերն արդեն կառարկայանա. այսինքն, պարզ կլինի՝ մենք ունենք անկախ դատական համակարգ, թե ունենք դատավորների հավաքածու, որի գլխին կախված է ԲԴԽ-ի սուրը, ինչն էլ անհաճո որոշումից հետո ամեն վայրկյան պատրաստ է լինելու կտրել այդ դատավորի գլուխը: Շատ կարճ ժամանակ հետո պարզ կլինի, թե մենք ինչ ենք ունենալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930