Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները

Հունիս 27,2019 11:43

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի զբոսանքի ամենասիրված վայրերից մեկն այսօր Երևանի 2800 ամյակի այգին է: Այգու գեղեցկությունից և յուրահատուկ ծառատեսակներից բացի, հատկապես ամառվա շոգին, բոլորին գրավում են զովացնող շատրվանները: Այգու շատրվանները սկսում են գործել ամեն տարի ապրիլի սկզբին և դադարում հոկտեմբերի վերջին` եղանակային պայմաններից կախված: Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11:00-ին և գործում մինչև ժամը 24:00-ն, իսկ ապրիլին և հոկտեմբերին մինչև 21:00-ն: Շատրվանների լույսերն ավտոմատ միանում են երեկոյան` մթնելիս, և անջատվում ժամը 24:00-ին:

Այգում կան 5 տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև: Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են 2 գույնի գրանիտե սալերով: Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր:

Շատրվանային համալիրը բաղկացած է 2 կողմից 5-ական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով՝ պատրաստված ալյումինից: Համալիրի 2 ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ: 10 ավազաններից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայնն ինքնատիպ է և չկրկնվող:

Այգու կենտրոնական հատվածում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները: Քարտեզը շրջապատված է շատրվաններով:

Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար: Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձև շատրվանի տակով անցնելն առողջացնում է:

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով: Այն համալրված է 4 սենսորներով, որոնց միջոցով ոտքի հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան: Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատվում է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով: Քարտեզի վրա ներկայացված է նաև կապույտ գրանիտից պատրաստված Հրազդան գետն իր 4 կամուրջներով:

Ի տարբերություն դասական շատրվանների՝ այս այգու շատրվանների գեղեցիկ տեսքը և այցելուների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով կառուցվել է ստորգետնյա գերհզոր կառույց՝ շատրվանների տեխնիկական սպասարկման համար՝ իր ավազաններով, խողովակների ու պոմպերի գերժամանակակից համակարգերով: Շատրվանների համար այգում տեղադրված է քամու սենսոր, որի միջոցով, քամու ուժգնությունից կախված, կամարաձև շատրվանն անջատվում է, իսկ մնացած շատրվանների ջրային շիթերը ցածրանում են՝ այցելուներին չջրցողելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930