Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի «սիրուն չի», երբ այսօր Քոչարյանն ասում է, թե իր օրոք զանգերով արդարադատություն չի եղել. «Ժողովուրդ»

Հունիս 27,2019 11:37

Մինչ բանտախուց վերադառնալը Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել եւ ասել, թե իր իշխանության տարիներին դատարանների վրա իր կողմից երբեւէ ճնշումներ չեն եղել։ «Երբեք չեմ զանգել դատավորների, թող գտնեն մեկ դատավոր, որի հետ ընդհանրապես իմ մոտ հեռախոսով խոսած լինեմ։ Կամ թող գտնեն մեկ դատավորի, որը երբեւիցե իմ գրասենյակում եղել է։ Իմ աշխատակազմից զանգեր երբեք չեն եղել, երբեք, բացարձակ սուտ է»։

Ինչպես ասում են, քիչ էր մնում հավատայինք։ Իհարկե, գուցե Քոչարյանը ճիշտ է, որ անձամբ որեւէ դատավորի չի զանգել ու որեւէ մեկի որեւէ բան չի հրահանգել, բայց նույնիսկ եփած հավին է պարզ, որ Քոչարյանի անունից ՀՀ Նախագահի նստավայրից այնպիսի ինտենսիվությամբ էին դատարաններին թելադրող զանգեր հնչում, որ ուղղակի «սիրուն չի», երբ այսօր Քոչարյանն ասում է, թե իր օրոք զանգերով արդարադատություն չի եղել։

Հիշենք թեկուզ «Վիկիլիքս»–ի գաղտնազերծումները՝ 2008 թվականի մարտի 7-ին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված նամակը։ Ըստ գաղտնազերծված նամակի՝ Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժելով։ Նշվում էր նաեւ, որ լսումների նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից Պողոսյանին զանգել են եւ կանչել նախագահական։ Ըստ Պողոսյանի հայտնածի՝ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր էին ստացել նախագահականից։

Սրանից ավել ի՞նչ ճնշման մասին էր ցանկանում լսել Քոչարյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930