Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության, ինչպես նաև ԵԽԽՎում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկության մասին, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:
«Այդ քվեարկությամբ կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը. անպատասխանատվություն, անլրջություն, անտրամաբանություն և պետական մտածելակերպի բացակայություն: Իսկ այդ ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց պատճառաբանություններ, լուսանկարներ հրապարակեց, ինչն արդեն ծիծաղելի է: Պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես արհամարհել է քվեարկությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կողմ էին քվեարկել:
Խնդիրը հետևյալն է. իշխանության ներկայացուցիչները կոնկրետ առաջնորդվում են իրենց անձնական և թիմային շահերով, այստեղ պետական շահի մասին խոսք լինել չի կարող: Այս ամենը կյանքի կոչելով՝ փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին, ցույց տալ, որ իրականում այդպես չի եղել, բայց, ինչպես ասում են ռուսները, «Москва слезам не верит»: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից մանկամիտ պատճառաբանություններ են հնչում, ինչպիսին, օրինակ, «միամիտ տեղը հեռախոսը գողանալու» դեպքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: