Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը ընդգծել է ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը

Հունիս 27,2019 10:18

Երեքշաբթի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ցավակցություն հայտնեց Ղազախստանի Առիս քաղաքում տեղի ունեցած ռազմական պահեստների պայթյունների հետևանքով գրանցված ողբերգական դեպքերի կապակցությամբ։

Ուշադրություն դարձվեց այն փաստի վրա, որ սա երկու գործընկերների երկրորդ հանդիպումն է մեկ շաբաթվա ընթացքում, ինչը համագործակցության ակտիվացման տեսանկյունից լավ նշան է։

ԱԽ քարտուղարը ընդգծեց ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափի այլ հարթակներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը։

Քարտուղար Կասիմովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Համագործակցության շրջանակներում քարտուղար Կասիմովը կարևորեց սահմանային ջրերի արդյունավետ կառավարման փորձի փոխանակման հնարավորությունները և Ղազախստանում գործող հայկական համայնքի ներուժը։

Կալմուխանբետ Կասիմովը նշեց ԱԽ գրասենյակների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ սա կարող է լավ հարթակ դառնալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Արմեն Գրիգորյանը առաջարկեց դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը, առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Հայաստան, առաջարկն ընդունվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով։

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930