Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է միավորում ադրբեջանական վերնախավը, կղզի-պետություն Մալթան և հետաքննող լրագրող Դաֆնեի սպանությունը

Հունիս 27,2019 01:36

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի 26.06.2019թ. նիստում:

Հարգելի՛ զեկուցող Օմցիգ, տիկնայք և պարոնայք, հարգարժան նախագահող,

Նախորդ նստաշրջանում այս դահլիճում ես արդեն անդրադարձել եմ կոռուպցիայի խիստ բացասական ազդեցության վերաբերյալ ժողովրդավարության և իրավունքի գերակայությանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Օմցիգին՝ իր համապարփակ, թիրախավորված և ազնիվ զեկույցի համար, որը բացահայտում է ավտորիտարիզմի և կոռուպցիայի փոխկապակցվածությունը:

Դաֆնե Կարուանա Գալիսիայի անունը չպետք է մոռացվի այս դահլիճում, մեր երկրներում և այլուր, քանի որ նա ճշմարտության կողքին կանգնեց, նա պաշտպանեց այն, ինչն էթիկայի տեսանկյունից ճիշտ է և ուղղված է ի բարօրություն սովորական մարդկանց: Նա համարձակվեց հանրության աչքերը բացել այն բանի, վրա թե ինչպես է Մալթայում կոռուպցիան էռոզիայի ենթարկում ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը:

Երբ մենք քննարկում էինք պարոն Վան դեր Վարթի զեկույցը, ադրբեջանական լաունդրամատի կողմից մեր գործընկերները փորձեցին արագ հերքել, որ համաշխարհային կոռուպցիայի աղբյուրներից մեկը հենց Ադրբեջանն է: Փաստարկվում էր, որ երկիրը՝ որպես այդպիսին, չի կարող մեղադրվել նման երևույթում. բարեբախտաբար այս զեկույցում հստակ անուններ են հնչում: Ես այսօր հնչեցնում եմ այդ անունները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, այդ նախագահի աղջիկները, Ադրբեջանի Արտակարգ դրության նախարարը, Ադրբեջանի Էներգետիկայի նախարարը. նրանք բոլորն էլ հանդիսանում են ընկերությունների սեփականատերեր, ում պատկանում են Պիլատուս բանկի բաժնեմասերը: Այս բանկը, ըստ Պանամայի թղթերի, գրանցվել էր Մալթայում՝ անօրինական էներգետիկ և շինարարական գործարքներ անելու համար:

Ես այս հանգամանքն եմ ընդգծում. կոռուպցիան երբեք հասարակ մարդկանց համար չէ: Կոռուպցիայից օգտվում են քաղաքական գործիչներն ու գործարարները, ովքեր երբեք ինքնուրույն կանգ չեն առնի: Նրանք կգնեն իրենց ազդեցությունը թվացյալ ժողովրդավարական երկրներում, կվերաձևակերպեն քաղաքական համակարգը՝ ըստ իրենց հայեցողության և կօգտագործեն այդ երկրները իրենց հետ անօրինական հարստացման սխեմաները զարգացնելու համար:

Մալթայում ժողովրդավարության և իրավունքի գերակայության բարելավումը կարևոր է: Դաֆնայի սպանության համապարփակ, թափանցիկ և լրիվությամբ իրականացումը հրամայական է: Սա, ցավոք սրտի, մի հերթական դեպք է, բայց այն անկյունաքարային է, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք մենք՝ որպես պատգամավորներ, կարող ենք պաշտպանել լրագրողներին, թե՝ ոչ:

Այն գործիքները, որ մենք ունենք մեր ձեռքին՝ GRECO-ն և MONEYVAL-ը, պետք է հզորացվեն, որպեսզի այս դեպքերը չկրկնվեն: Հստակ է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրագրողները մեր լավագույն դաշնակիցներն են, ովքեր մեր օժանդակության կարիքն ունեն:

Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է սահմանափակվի մեկ կամ երկու երկրով, այն պետք է լինի համընդհանուր, աներկբա և սկզբունքային բոլոր դեպքերում: Սա միակ պայմանն է, որի պարագայում մենք կարող ենք վստահ լինել, որ այլ ռումբով մեքենա չի ուղարկվում այլ լրագրողի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930