Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 116 «կողմ», 62 «դեմ», 15 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը: Այսպիսով, վերականգնվեցին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները:
Քվեարկությունից հետո Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակության անդամները լքեցին նիստերի դահլիճը, ուկրաինացիները հայտարարեցին, թե բոյկոտում են ԵԽԽՎ-ն:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ մթնոլորտ է տիրում ԵԽԽՎ-ում՝ ռուսների լիարժեք իրավունքներով վերադարձի քվեարկությունից հետո: Հայ պատվիրակը փոխանցեց. «Իրավիճակը բավականին լարված էր միջանցքներում՝ ռուսական պատվիրակության հետ կապված քվեարկության առիթով: Ուկրաինացիներն ասացին, որ բոյկոտում են, բայց ռուսներին պաշտպանողների հիմնական շեշտն այն էր, որ առանց երկխոսության ընդհանրապես ոչ մի առաջընթաց լինել չի կարող: Ես ենթադրում եմ, որ ուկրաինացիները վաղը ներկա կգտնվեն նիստին, նույնիսկ ինձ տեղեկացրին, որ Ստրասբուրգում Ուկրաինայի նեկայացուցիչն է ետ կանչվել՝ խորհրդակցության համար: Այսօր հիմնականում ուկրաինացիներն էին ակտիվ իրենց ելույթներով, քան վրացական կողմը: Իրենք մինչ այդ էին խոսում հանձնաժողովներում՝ մեղադրելով Ռուսաստանին իր քայլի համար և փորձելով ներկայացնել, թե իբրև ԵԽ-ն ծախում է իրենց և այլն: Բայց ԵԽԽՎ-ն բոյկոտելու մասին պաշտոնական հայտարարություն չեմ լսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Հայտնի դարձավ, որ նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակություններն են որոշում կայացրել լքել ԵԽԽՎ նիստը:
https://www.facebook.com/eupravda/videos/423083651751583/?__xts__[0]=68.ARDBUVQHniFBZiyir_0L0VUF6-RzBnN-IP1_JJhNWS6ax1xxWbkBlw3eYhdEvvmU9FLan02tfJheFT4xNg7dusgIFaB9q_rzaOxBpA6HZjS6qrY18wVbp1sZembHtx0sRP9ZC8Qkh4U3jwBrETAWGZPuMNCNA4et6tneT5v-SIE66gwILh70dlitrorRchXns5E4y1-efqVmbspc7lOQjrrBnQKoferEK5OiJ6MYIbo1OtRWOGPTKuTwL7xMsXnQ40SVW9zTmJ6z4qaS0oeX_-oiPhXWW3DOSnqOVPjy48wM9qdGpBPRi7NTEk04XSPfEqArUkVvsFC3NhhvpKN–3I3VIF2lZ3_jooCsQ&__tn__=H-R