Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Հունիս 27,2019 13:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի սահմանապահ գյուղը դարձյալ հայտնվել է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տան վերանորոգման ու կառուցման անհրաժեշտությունն այստեղ ունեն շատերը: Աշոտ Բուլղադարյանի ընտանիքն, օրինակ, տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել անհուսալի հարկի տակ: Հակառակորդի գնդակներից շարքից դուրս եկած տանիքն անգամ պարզ ծածկի դեր չի կատարել: Ընտանիքն ավելի քան երկու տասնամյակ ստիպված է եղել ապրել խոնավության մեջ: Խնդիր, որը սպառնալիք է դարձել առողջության համար:

Գործընկերների աջակցության շնորհիվ, Բուլղադարյաններն արդեն ակտիվ շինարարություն են սկսել: Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջ՝ Աշոտի հարեւանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարեւոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարեւորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը: Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով:

«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել եւ գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարեւոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաեւ հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինում՝ հետեւում եմ եւ տեղեկացվում: Առիթից օգտվելով՝ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին եւ հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թեեւ մեր կողքին չեք, բայց մեզ հետ եք, ինչի համար շնորհակալ ենք: Շարունակեք աջակցել սահմանապահ գյուղերի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն», – ասել է տանտերը՝ Աշոտ Բուլղադարյանը:

«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարեւոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն եւ իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Պառավաքարում միմյանց սիրով են աջակցում: Գիտեն՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Առջեւում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաեւ այլ տներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930