Հունիսի 26-ին, ժամը 18:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա քաղաքացին սպառնում է վնասել երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Քաղաքացի Ա.Ս.-ն (ծնված 1983 թ.) տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացվել Արմենիա ԲԿ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն