Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 116 «կողմ», 62 «դեմ»,15 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը: Ռուսական պատվիրակությունն այսպիսով վերադառնում է ԵԽԽՎ:
Բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված էին ռուս պատվիրակների հավատարմագրերի վիճարկմանը, կամ նրա հետ, որ ռուս պատվիրակները վերադառնան ԵԽԽՎ՝ ոչ լիարժեք իրավունքներով, մերժվեցին:
ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքների համաձայն՝ բանաձևին «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը և Էդմոն Մարուքյանը: Այսինքն՝ քվեարկել են ձայնի իրավունք ունեցող բոլոր հայ պատվիրակները: Հայ պատվիրակներից Նաիրա Զոհրաբյանն իր ձայնի իրավունքը տվել է Սոս Ավետիսյանին, իսկ Հովհաննես Իգիթյանը՝ Տաթևիկ Հայրապետյանին: Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները ևս «կողմ» քվեարկեցին բանաձևին: Բանաձևին «դեմ» են քվեարկել Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Գերմանիայի պատվիրակությունները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև