Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը հետ են վերցնելու:
Վիրաբյանն ասաց, որ հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծելու է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:
Դեռ 2009-ին «Առավոտ» օրաթերթը գրել էր՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու նիստում, 2008 -ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, լուծարվել էր Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ շենքը եւ հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման:
Այն ժամանակ «Ալեքսանյանների ընտանիքը» պատրաստակամություն էր հայտնել, որ մանկապարտեզն ապահովելու է գույքով եւ սարքավորումներով, հոգալու է երեխաների սննդի, հանգստի ծախսերը, ապահովելու է նրանց ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծելու է մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը:
Մինչդեռ, 2017 թվականին Անահիտ Բախշյանը դիմել էր Սամվել Ալեքսանյանին՝ վերադարձնել մանկապարտեզի շենքը, նշելով՝ 2012 թվականից մանկապարտեզը չի գործում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ