Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը:
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 18.30-ին, կմեկնարկի ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված քննարկում, այնուհետև կանցկացվի քվեարկություն:
Նշենք, որ այս երեկո Վեհաժողովը կքննարկի ռուս պատվիրակների հավատարմագրերը վիճարկող փաստաթուղթ:
Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է տիրում ԵԽԽՎ-ում, նա պատասխանեց, որ լարվածություն է նկատվում, և ամենայն հավանականությամբ սպասվում են բուռն քննարկումներ և հակառուսական ելույթներ:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ եթե ռուսական պատվիրակության հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը Վեհաժողովի կողմից ընդունվի, ապա ռուսական պատվիրակությունը կարող է վերադառնալ Վեհաժողով:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Վեհաժողովը «կողմ» էր քվեարկել հօգուտ ռուսական պատվիրակության վերադարձի: Ւսկ ուկրաինացիները բոյկոտում են. նրանք դադարեցրել են աշխատանքը ԵԽԽՎ-ում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ