Երեւանում մանկապարտեզների սղություն կա. այսօր Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝ 8 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին. «8 հազար երեխա եւ իրենց ծնողները… 16 հազար ծնող սպասում են, որ իրենց երեխան պետք է գնա մանկապարտեզ: Այս պահին կարիք կա, բայց տեղ չկա: Բայց ենթադրենք, թե 10 ծնող գրել են դիմում, որ իրենք ուզում են, որ երեխան գնա մանկապարտեզ, դա չի նշանակում, որ 8 հազարից հանած 10-ը, մնացածն այդ իրավունքը չունեն՝ եթե չեն գրել»:
Մարությանն ասաց, որ քաղաքապետարանը տիրապետում է, թե որտեղ ինչ պահանջարկ կա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ