Հրկիզման փորձ՝ Տերյան 23 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ: «SOS. Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Ո՛չ քանդելուն, այո՛ երեսպատելուն» պաստառներով հայտնի շենքը, որը 2007թ. ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ, փրկվել է այրվելուց: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան ժամը 6։30-ի մոտ: Տանտերը՝ Արմեն Միքայելյանը, ժպիտով է նշում, որ եթե տան դուռը 80 տարվա չլիներ, պատկերն այլ կլիներ:
«Կիսաքնած վիճակում էի, լսեցի ճարճատյուն, դուրս եկա, ննջասենյակը դռան կողքին է, դուրս եկա, տեսնեմ՝ ամբողջը բոցավառված է, բռնակն էլ այնքան տաք էր, կինս դուրս եկավ, գոռաց փողոցում, բարեբախտաբար մի հեծանվորդ էր անցնում, բարձրացավ վերեւ, նեքեւի հարեւանները ջուր տվեցին, այդ ընթացքում եկան նաեւ հրշեջները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տերյան 23 շենքի բնակիչ, տան սեփականատեր Արմեն Միքայելյանը:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: