Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյան. «Մեզ թուղթը պետք չի, մեզ գործն է պետք»

Հունիս 26,2019 14:42

Այսօր Երեւանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրեն են դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչները, որոնք խնդրում են 61 մանկապարտեզի ու այդտեղ առկա ավտոտնակների միջեւ եղած ճանապարհահատվածում մայթ կառուցել, որպեսզի երեխաները անվտանգ կարողանան տեղաշարժվել: Խաժակյանն ասաց, որ բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին:

Հարցին արձագանքեց Դավիթաշենի թաղապետ Միքայել Թումասյանը, նա ասաց, որ ինքն անձամբ չի ուսումնասիրել խնդիրը, տեղակալին է հանձնարարել. «Բայց ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, եթե չկան խանգարող ավտոտնակներ, որոնք պետք է քանդվեն, անպայման մայթը կկառուցվի»:

Ապա քաղաքապետի հորդորով Թումասյանը ներկայացրեց, թե այժմ ինչպիսի շինարարական աշխատանք է կատարվում Դավիթաշենում:

«Հսկայական տարածություն է՝ Փիրումյան փողոց-Եղվարդի խճուղի խաչմերուկ, ճեմուղի ենք կառուցում՝ 220 մետր, 3 մետրից ավելի լայնությամբ: Մեկ շաբաթից կհանձնենք շահագործման»,-ասաց Թումասյանը:

Խաժակյանն էլ արձագանքեց. «Մի կատակ կա, ասում է՝ մեզ թուղթը պետք չի, մեզ գործն է պետք: Կոնկրետ այս հատվածը խնդրում եմ առաջնահերթությամբ լուծել, խոսքը աշակերտների անվտանգությանն է վերաբերում»:

«Վստահ եղեք, ամենակարճ ժամանակահատվածում կիրականացվի»,-հայտարարեց Թումասյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930