Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել

Հունիս 26,2019 14:36

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:

Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։ Խոսքը Թուրքիայում հայտնի հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է։

Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։

Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում բացի բետոնե շենքերից ուրիշ ինչ կա տեսնելու, բայց չի առարկել և իր խոսքերով Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը և դրանից հետո սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին։

Աղբյուր`Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930