Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Այն երկրներում, որտեղ մտավոր սահմանափակումներ ունեցող քաղաքացիների նկատմամբ առկա է անտարբեր վերաբերմունք, կարծում եմ՝ պետք է ընդհուպ նախատեսել քրեական պատասխանատվություն

Հունիս 26,2019 14:33

Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը

«Հարգելի գործընկերներ, Մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց ճակատագիրը մարդկության, բոլոր պետությունների և ժողովուրդների, կառավարությունների խնդիրն է: Սակայն թե ինչպես են այդ մարդկանց խնդիրները լուծվում հաճախ, ուղղակի անհասկանալի է: Որոշ երկրներում հոգեկան առողջության համակարգը համեմատաբար բարվոք վիճակում է, մյուսներում՝ միջին, կան երկրներ, որտեղ այս հարցերի լուծումը խայտառակ վիճակում է:

Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ վարչարարական խիստ, բայց մարդկային լուծումներ: Այո, օրենքները պետք է լինեն կենսունակ և մարդկային, իսկ դրանք իրականացնողները տվյալ դեպքում պետք է բառիս բուն իմաստով լինեն հումանիստներ:

Այն երկրներում, որտեղ այդ քաղաքացիների նկատմամբ առկա է անտարբեր վերաբերմունք, կարծում եմ՝ պետք է ընդհուպ նախատեսել քրեական պատասխանատվություն:

Ճիշտ է, այդ հարցն ունի սահմաններ չունեցող բարոյական նշանակություն, բայց անտարբեր և արհամարհող մարդիկ մեր շրջապատում իրոք հաճախ եմ հանդիպում:

Արդյո՞ք առողջապահական գիտությունը և արդյո՞ք արհեստական ինտելեկտը կարող են առաջիկայում բեկում մտցնել իրերի վիճակի մեջ: Դա միայն Աստծուն է հայտնի: Բայց որ շանս կա այդ մարդկանց առավելագույն չափով ինտեգրել հասարակություն, դա էլ է ակնհայտ: Ուստի լինել մարդկային, սիրել սեփական աշխատանքը, դա նշանակում է լինել հայրենասեր, հարգել քեզ և քո ընտանիքին: Կարծում եմ՝ մոտ ապագան հենց երեխաների, աշակերտների և ուսանողների ճիշտ դաստիարակության մեջ է: Այնպիսի դաստիարակության, որը կտանի դեպի խորը գիտելիքների տիրապետման և կարիք ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ մոտեցումների։

Այո, միշտ անկեղծությամբ և մաքսիմալ ջանքեր գործադրելով կօգնենք մտավոր կարիքավոր մեր հայրենակիցներին: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողության և հաջողված լինելու գաղտնիքը: Դա այն է, որ դու գերազանցում ես մյուսներին և ինքդ քեզ, բայց դա նաև այն է, որ դու ուրախանում ես ուրիշների հաջողություններով, այլ ոչ թե տխրում: Ուրեմն եկեք ուրախանանք, երբ օգնում ենք կարիքավորներին, և միշտ լինենք նրանց կողքին:

Աստված բոլորիս պահապան»:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930