Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ «Հայկական  տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր ընտրվեց Աշոտ Թավադյանը

Հունիս 26,2019 14:18

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվեց հիմնադրել «Հայկական  տնտեսագիտական հանդես» գիտական  պարբերականը: Տնտեսագիտության և կառավարման հիմնախնդիրների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակման համար ակադեմիական պարբերականի հրատարակումը արդիական է՝ պայմանավորված տնտեսության զարգացման նոր մոտեցումներով: Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում:

ՀՀ ԳԱԱ «Հայկական  տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր ընտրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

26.06.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930