Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. «Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր»

Հունիս 26,2019 13:27

Այսօր Երեւանի ավագանին որոշում ընդունեց ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու համաձայնություն տալ Հանրապետության 69 հասցեում:

Հուշատախտակների գեղագիտական տեսքին անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը. Նա ասաց, որ հուշատախտակների գեղարվեստական տեսքն ու գեղագիտական լուծումների համար կա առաջարկություն՝ քննարկել գեղագիտական խորհրդում, որը քաղաքաշինական խորհրդին կից է գործելու:

Երեւանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ասաց, որ հուշատախտակների հարցը լուծելու մեծ պահանջարկ կա եւ չկա համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվի հուշատախտակը կամ ում կարելի է թույլատրել: Ըստ Արեյանի, հարցի բարոյական կողմով՝ բնակիչները դեմ չեն, որ իրենց շենքի պատին փակցի հուշատախտակ.«Այսօր շենքեր կան, օրինակ՝ Չարենցի 4-ը, համալսարանական դասախոսական շենքը ամբողջությամբ հուշատախտակ է: Շնորհակալ եմ պարոն Մեսչյանին այս նախաձեռնության համար: Ուշադիր նայեք մայրաքաղաքի պատերին՝ արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարարեր: Մաշտոց 29-ը նույնպես: Հուշատախտակներն իրենց կախված տեսքով, չափով ու ձեւով տապանաքար է հիշեցնում: Ժամանակն է, որ մեկ միասնական էսքիզ գործի հուշատախտակներ դեպքում՝ ամբողջ քաղաքի համար: Այսօր մարդկանց երեւակայությունը… գլուխներ, կիսանդրիներ, անճաշակություն՝ երբեմն եւ անվտանգ ամրացումներ պատերին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930