«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Միսս Հայաստան 2017», 19-ամյա գեղեցկուհի մոդել Լիլի Սարգսյանն է։ Նա անդրադարձել է մասնագիտական փնտրտուքներին, արտերկրի առաջարկներին, Հայաստանում սեփական ուժերով բրենդային խանութ բացելու ծրագրին։ Լիլին խոսել է նաեւ ընտանիքի, մասնավորապես՝ հոր աջակցության, անձնական կյանքի մասին։ Գեղեցկուհին խոստովանել Է՝ որքան գեղեցիկ է աղջիկը, այնքան բարդ է նրա ընտրությունը։
-Տղա երկրպագուները չեն ների, եթե չհարցնեմ. Ձեր սիրտը ազա՞տ է։
-Այո՛, ազատ է։
–Գեղեցկուհի լինելը, թվում է, անձնական կյանքում դռներ է բացում, բայց, միեւնույն ժամանակ, բազմաթիվ բարդություններ է առաջացնում, համաձա՞յն եք։
–Այո, երբ գեղեցկուհի ես, ընտրությունդ լայն է, բայց պարտավոր ես ընտրել լավագույն տղամարդուն։ Պետք է մեկը, ով կսիրի քեզ այնպիսին, իևչպիսին դու կաս, կընդունի քո ներքին արժանիքները, այնինչ տղաների մեծ մասը սիրում է գեղեցկուհիներին միայն արտաքինի համար։
–Հայ տղաների մեջ ո՞ր հատկությունն է, որ Ձեզ դուր է գալիս, եւ ի՞նչն է, որ կփոխեիք։
–Փոխելու բան արդեն չկա։ Եթե նախկինում նրանք շատ փակ էին, ունեին որոշակի կարծրատիպեր՝ կապված հենց թեկուզ գեղեցկության մրցույթների մասնակցող աղջիկների հետ, հիմա պատկերն այլ է։ Շատ տղաներ իրենք են ոգեւորում ինձ, որպեսզի մասնակցեմ մրցույթների։ Ի դեպ, քույրս էլ է այդ ճանապարհն ընտրել, եւ հայրս ինչպես իմ պարագայում, այնպես էլ քրոջս ամենաակտիվ երկրպագուն է եւ խրախուսողը։
-Կարգավիճակի փոփոխություն ո՞ր տարիքում եք պատկերացնում։
–Ցանկալի տարիք է 23-24-ը, բայց դա պլանավորելով չէ։ Ի դեպ, շատերը երբ տեսնում են ինձ, հարցնում են՝ արդյոք ամուսնացել եմ. նրանց թվում է, թե իմ անձնականում լուրջ փոփոխություն է գրանցվել, ստատուսներիցս ոմանք ենթադրում են, թե սիրտս զբաղված է, բայց դա այդպես չէ։ Ես ոչինչ չեմ ծրագրում։ Աստված ինչպես կկամենա, թող այնպես էլ լինի։ ՝՝՝
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում