Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի` Վարազդատ թագավորի մասին մուլտֆիլմի ֆինանսավորումը չորս տարի տեւած աշխատանքներից հետո դադարեցվել է: «Պատճառները դեռ չգիտեմ: Ամեն տարի ֆինանսավորումը բացվում է: Այս տարի մենք պարտականություններ ունեինք, որոնք արել ենք: Դեռ ֆինանսավորում չկա, թեեւ 6-րդ ամիսն էլ ավարտվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց մուլտիպլիկատորը:
«Կոնկրետ պատճառաբանություններ չեն եղել, թե ինչու է ֆինանսավորումը դադարեցվել: Միգուցե բացվի, դեռ չգիտենք, ու քանի դեռ ֆինանսավորում չկա, ինքնուրույն ենք ֆիլմը տանում: Եվ եթե ֆինանսավորում չգտնենք, բնականաբար ֆիլմը պետք է սառեցնենք»,-հավելեց Դավիթ Սահակյանցը:
Նա նաեւ չբացառեց, որ ֆինանսավորման դադարեցման պատճառ կարող է լինել իրեն նախկին իշխանությունների հետ կապելը. «Այսօրվա իրականությանը հետեւելով` բացարձակ չեմ զարմանա, որ այդպես լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջից